Երևանի բոլոր ավտոբուսները մինչև տարեվերջ կհամալրվեն GPS համակարգով

21.10.2024, 13:57
Նախատեսվում է քաղաքային տրանսպորտային պարկի բոլոր ավտոբուսները համալրել GPS համակարգով
Երևանի բոլոր ավտոբուսները մինչև տարեվերջ կհամալրվեն GPS համակարգով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախատեսվում է քաղաքային տրանսպորտային պարկի բոլոր ավտոբուսները համալրել GPS համակարգով, հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։ 

«Այս սարքերը ձեռք կբերվեն մինչև տարեվերջ բոլոր Zhong Tong ավտոբուսների, ինչպես նաև 200 միավոր Higer ավտոբուսների և GazelCity փոքր դասի մեքենաների համար։ Դա թույլ կտա ամբողջ շարժակազմը միացնել Yandex համակարգին՝ ապահովելով հասարակական տրանսպորտի երթուղիների պատշաճ հետևում»,- ասաց նա Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։ 

Նրա խոսքով, ներկայումս պիլոտային կարգով ներդրվում են երթևեկության առցանց մոնիտորինգի և տեսահսկման համակարգեր,

«Սա հնարավորություն կտա բացահայտել բոլոր թերություններն ու բացթողումները, ստանալ տվյալներ ուղևորահոսքի, արագության գերազանցման դեպքերի, երթուղուց շեղումների չնախատեսված վայրերում կանգառների մասին»,– ասաց նա այսօր ։

Կիրակոսյանը հավելեց նաև, որ այս տարի ձեռք բերված 171 Zhong Tong ավտոբուսների խմբաքանակից 79-ն արդեն հասցվել է քաղաք։