ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 14–ին Երևանի բնակարաններից մեկի մոտ հայտնաբերված նորածին երեխայի վիճակը շարունակում է կայունանալ, արհեստական շնչառական սարքն անջատված է, հայտնում են «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից։
«Երեխան, որը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա էր տեղափոխվել հուլիսի 14-ին ևս մի քանի օր կմնա համալսարանական մասնագետների հսկողության տակ», – նշում են կլինիկայից:
Հիշեցնեք, որ հուլիսի 14-ին Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն:–0–