+16
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը, հայտնի է նոր քաղաքապետի թեկնածուն

22:57
16 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Այս մասին նշվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-յան էջում: 

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Իմ քայլը» դաշինքը 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորել է քաղաքային իշխանություն՝ դրանից բխող միասնական քաղաքական և գործառնական պատասխանատվությամբ: 

«Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում: Հայկ Մարությանը, որը վերոնշյալ ընտրություններին մասնակցել էր որպես ՔՊ կուսակցության թեկնածու և «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, 2020 թվականի դեկտեմբերին, իր դիմումի համաձայն, լքել է ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը և դրանից հետո ծավալված ու Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է իր՝ ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը», - նշվում է ՔՊ-ի հայտարարության մեջ: 

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ  Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները: Մարությանը բավարար չափով չի իրականացրել և չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման կարևորագույն առաքելությունը:

«Դաշինքը երևանցիների առաջ ստանձնած իր պարտավորությունները և մանդատը չի կարող իրագործել մի իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապը ավագանու քաղաքական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի հետ: «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում Դաշինքն առաջադրում է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Հայկ Մարությանին շնորհակալություն ենք հայտնում համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան իր նոր քաղաքական հանգրվանում», - նշվում է հայտարարության մեջ։ 

Загружается новость ... "Лево"

Մարությանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին

Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի կայքում, որի խմբագիրն էր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ հիմա այն գլխավորում է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտնվել էր հոդված «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերտառությամբ։  

Հոդվածում նշվում է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո Մարությանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:

Այժմ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

«Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները», - նշվում է հոդվածում։

Քաղաքապետարանի արձագանքը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը չցանկացած մեկնաբանել Մարությանի մասին հոդվածը՝ նշելով, որ դա բամբասանք է։

«Վերջին երեք տարիների ընթացքում դեղին մամուլը Երևանի քաղաքապետի անձի ու գործունեության մասին ինչ ասես գրել է։ Ձեր մեջբերած հոդվածը դրանցից մեկն է, ոչ մի արտառոց բան չկա։ Ես իսկ դեղին մամուլի բամբասանքները չեմ մեկնաբանում», - հայտարարել է Կարապետյանը Panorama-ին։

Արձագանքելով այն հարցին, որ խոսքը այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի մասին է՝ Կարապետյանը նշել է․ «Ես որևէ այլ մեկնաբանություն այդ հարցի հետ կապված չունեմ»։

Իրականությու՞ն, թե ֆանտաստիկա

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ևս անդրադարձել է «Հայկական ժամանակ» կայքում հրապարակված հոդվածին։

«Առհասարակ, կարծում եմ՝ ԶԼՄ-ն, երբ նման տեսակ գնահատաականներ է հնչեցնում, պետք է որ ելակետը լինի փաստական հանգամանքը, ոչ թե ֆանտաստիկայի կամ հեքիաթային ժանրի ոլորտը», - մեջբերում է Վարդևանյանի խոսքերը aysor.am-ը։

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ Վարդևանյանն ավելացրել է, որ եթե լիներ նման հանդիպում, հանրությունը տեղեկացված կլիներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
24 Մայիսի 2022
Վաղը ջրանջատում է նախատեսված Երևանի ևս մեկ վարչական շրջանում
Վաղը ջրանջատում է նախատեսված Երևանի ևս մեկ վարչական շրջանում
12:55
24 Մայիսի 2022
Հայաստանին մթնոլորտային ցուրտ ճակատ է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն
Հայաստանին մթնոլորտային ցուրտ ճակատ է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն
12:17
24 Մայիսի 2022
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:16
23 Մայիսի 2022
Հայաստանի դպրոցներում նոր դասընթաց կներդրվի, այն պարտադիր է լինելու
Հայաստանի դպրոցներում նոր դասընթաց կներդրվի, այն պարտադիր է լինելու
10:13
23 Մայիսի 2022
Քաշքշուկ Երևանի մետրոյում. անչափահասներ են բերման ենթարկվել
Քաշքշուկ Երևանի մետրոյում. անչափահասներ են բերման ենթարկվել
09:31
23 Մայիսի 2022
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքներով․ մանրամասնել է Շառլ Միշելը
09:22
23 Մայիսի 2022
Փաշինյանը, Ալիևն ու Միշելը պայմանավորվել են սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ
Փաշինյանը, Ալիևն ու Միշելը պայմանավորվել են սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ
21:34
22 Մայիսի 2022
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը. ՎԻԴԵՈ
19:03
22 Մայիսի 2022
ՀՀ-ում կա՞ն կապիկի ծաղիկի դեպքեր, ինչպիսի՞ հիվանդություն է այն, որո՞նք են կանխարգելման միջոցները. հակիրճ տեղեկատվություն աշխարհում տարածվող հիվանդության մասին
ՀՀ-ում կա՞ն կապիկի ծաղիկի դեպքեր, ինչպիսի՞ հիվանդություն է այն, որո՞նք են կանխարգելման միջոցները. հակիրճ տեղեկատվություն աշխարհում տարածվող հիվանդության մասին
20:24
21 Մայիսի 2022
Երևանի 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ
Ուշադրություն. Երևանում 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ
20:20
21 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական հենակետի ուղղությամբ, կա վիրավոր
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական հենակետի ուղղությամբ, կա վիրավոր
20:56
20 Մայիսի 2022
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել. ՎԻԴԵՈ