Երևանի առանցքային պողոտաներից մեկում տեսախցիկ է տեղադրվել

10.01.2025, 10:30
ՃՈ–ն զգուշացնում է․ Երևանի առանցքային պողոտաներից մեկում տեսախցիկ է տեղադրվել
Երևանի առանցքային պողոտաներից մեկում տեսախցիկ է տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է հունվարի 15-ից, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: