Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը հրաժարվեց մանդատից սկանդալի ֆոնին
27.01.2020,
16:16
Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը հրաժարվեց մանդատից սկանդալի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը հրաժարվեց մանդատից սկանդալի ֆոնին, որն առաջացել էր նրա գրառման պատճառով։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանն իր Facebook-յան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր Facebook-յան էջը՝ գրելով. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, դե ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Այնուհետև գրառումը ջնջել է իր էջից: Որոշ օգտատերեր հայտարարեցին, որ Facebook–յան այդ էջը պատկանում է ուրիշ աղջկա։ Այսօր Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը գումարել էր արտակարգ նիստ։
«Խմբակցության անդամները կոչ արեցին Հարթենյանին հրաժարվել մանդատից», – նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանը` չնշելով, թե որն էր Հարթենյանի արարքի պատճառը։
«Նա, հնարավոր է, հանդես գա հայտարարությամբ», – ասաց Էյրամջյանը։
«Խմբակցությունը միաձայն դատապարտեց Հարթենյանի արարքը»,– ասաց Էյրամջյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև դիմակայությունը սրվեց հունվարի 25–ին Փաշինյանի մամուլի ասուլիսից հետո, որի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել իրեն։ Թովմասյանն իր հերթին նշեց, որ դատի կտա Փաշինյանին, եթե վերջինս 20 օրում չներակայցնի ապացույցներ կամ չհերքի իր հայտարարությունները։ Փաշինյանը որպես ապացույց հրապարակեց գրիչի լուսանկար, որը, նրա խոսքով, Թովմասյանն իրեն է նվիրել 2018թ.–ին։ Թովմասյանը հայտարարեց, որ հանձնարարել է իր փաստաբաններին հայց պատրաստել վարչապետի դեմ։ Այսօր Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Թովմասյանն իրավունք չունի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը, քանի որ ՍԴ նախագահի ընտրություններն անցել են կեղծիքներով։–0–