575.78
6.71
487
+14
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը քրգործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

19:12
04 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Երևան քաղաքի Արաբկիր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես՝ Երևան համայնքին պատկանող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ ընդգրկված «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ. մակերեսով հողատարածքը 2007թ. ապրիլի 25-ին ուղիղ վաճառքի եղանակով, 19.367.755 ՀՀ դրամով օտարվել է Արաբկիրի թաղապետարանի ենթակայությամբ հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲ ընկերության տնօրեն, համայնքի նախկին ղեկավարի հետ բարեկամական կապերի մեջ գտնվող անձին, որն իր հերթին նշված հողատարածքը, շուրջ մեկ տարի անց՝ 2008թ. ապրիլի 8-ին, մի քանի անգամ թանկ արժեքով՝ 184.200.000 ՀՀ դրամով, վերավաճառել է մեկ այլ քաղաքացու։

«Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:42
15 Սեպտեմբերի 2021
Պատերազմի հետևանքով, վերջին տվյալներով, կա 243 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի հետևանքով, վերջին տվյալներով, կա 243 անձ, որոնց գտնվելու վայրն անհայտ է
21:54
15 Սեպտեմբերի 2021
2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը.Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Հայաստանը բանակցել է տասը և ավելի տարի, հստակ արձանագրվել է, որ Զանգելանի, Ղուբաթլուի և մյուս շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանին
21:13
15 Սեպտեմբերի 2021
ԱԳՆ-ն կապի մեջ է Իրանի գործընկերների հետ, փորձ է արվում համատեղ ջանքերով իրավիճակը կայունացնել․Պապիկյանը՝ Որոտանի հատվածում ստեղծված իրավիճակի մասին
Պապիկյանն անդրադարձել է տեղեկություններին այն մասին, թե ադրբեջանցիներն այսօր իրանցի երկու վարորդի են ձերբակալել  Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում
19:35
15 Սեպտեմբերի 2021
Զինվորին գտել են կախված, մյուսը կրակել է զինակցի վրա,կրակոցներ են հնչել, հրամանատարին կալանավորել են.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Զինվորին գտել են կախված, մյուսը կրակել է զինակցի վրա,կրակոցներ են հնչել, հրամանատարին կալանավորել են.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
19:23
15 Սեպտեմբերի 2021
Շուրջ 52 մլրդ դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամից փփոխանցվել է պետբյուջե. Փաշինյանը պարզաբանել է, թե գումարը որտեղ է ծախսվել
Շուրջ 52 մլրդ դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամից փփոխանցվել է պետբյուջե. Փաշինյանը պարզաբանել է, թե գումարը որտեղ է ծախսվել
19:08
15 Սեպտեմբերի 2021
Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի գործողությունները «հիմնավորեց» եռակողմ հայտարարություններում առկա բացթողումներով (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանեց Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը, որտեղ Ադրբեջանը ոստիկանական հենակետ է տեղադրել․ՎԻԴԵՈ
14:42
15 Սեպտեմբերի 2021
Հայաստանը 7 երկրից արգելել է խոզի մսի ներմուծումը աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով
Հայաստանը 7 երկրից արգելել է խոզի մսի ներմուծումը աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով
11:57
15 Սեպտեմբերի 2021
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով.թաղապետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով.թաղապետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
11:11
15 Սեպտեմբերի 2021
Երևան, հնարավոր է, բերվեն 12 մետրանոց 100 ավտոբուսներ
Քաղաքապետարանից հայտնեցին, որ տրանսպորտի բեռնաթափման նպատակով նախատեսվում է համալրել ավտոբուսային պարկը
11:05
15 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, գրանցվել է 756 նոր դեպք
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, գրանցվել է 756 նոր դեպք
10:58
15 Սեպտեմբերի 2021
ՄԻՊ աշխատանքային խումբը մեկնել է Սյունիք
ՄԻՊ աշխատանքային խումբը մեկնել է Սյունիք` Որոտանի հատվածում Ադրբեջանի տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված
10:05
15 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանի ինքնաթիռը ՀՀ երկնքում, ոստիկանները փնտրում են հանցագործին,զոհվածների ծնողները կոչ են անում․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի ինքնաթիռը ՀՀ երկնքում, ոստիկանները փնտրում են հանցագործին,զոհվածների ծնողները կոչ են անում․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ