Ակադեմիական քաղաքին կփոխանցվեն «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն ու Երևանի 17–րդ թաղամասի մի շարք տարածքներ

22.08.2024, 12:37
Պետոության օգտին սեփականության օտարման գործընթացը կազմակերպելու են Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը
Ակադեմիական քաղաքին կփոխանցվեն «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն ու Երևանի 17–րդ թաղամասի մի շարք տարածքներ

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կառավարությունը հանրային գերակա շահ է համարել «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն ու Երևանի 17–րդ թաղամասի մի շարք տարածքներ, որտեղ նախատեսվում է կառուցել Ակադեմիական քաղաք։

Կառավարության որոշմամբ, պետոության օգտին սեփականության օտարման գործընթացը կազմակերպելու են Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։ 

Ըստ նախագծի, Ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով որպես հիմնական տեղամաս ընտրվել է Երևան քաղաքի 17-րդ թաղամասի տարածքը (գյուղատնտեսական, արդյունաբերական, բնակելի տարածքներ), որի սահմաններում առկա են ինչպես պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասեր, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասեր։