629.24
6.94
521.89
+19
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի 100 շենքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:21
05 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանը կօգտագործի արևի էներգիան:

Քաղաքապետարանը սկսել է «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում: Բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ:

Նախապես որոշված 90 շենքի փոխարեն ծրագրում ընդգրկվել է 100-ը: Այժմ շարունակվում է մոնտաժման գործընթացը:

гелиопанели

«Ծրագիրը դրամաշնորհային է, արժեքը՝ 1 մլն 250 հազար եվրո, որից 250 հազարը քաղաքապետարանի համաֆինանսավորումն է: Շենքերի ընտրության գործում առաջնորդվել ենք սահմանված չափորոշիչներով, մասնավորապես 9-14 հարկանի, հարթ և արևկող տանիք ունեցող շենքերն են ընդգրկվել: Հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը»,-ասում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության բաժնի պետ Նարինե Աբելյանը:

Ծրագրով նախատեսված է կրճատել ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի սպառումը:

«Ծրագրի շնորհիվ ֆինանսական առումով կունենանք մինչև 50 տոկոս խնայողություն: Եթե այժմ բնակիչները վերելակի հոսանքի ծախսի համար վճարում են պայմանական 100 միավոր, հիմա՝ 50: Բայց այդ գումարում ներառված է նաև ներշենքային և արտաքին լուսավորությունը»,-նշում է ««Քաղաքապետերի դաշնագիր» ցուցադրական նախագծեր» ծրագրի աջակցող խմբի ազգային փորձագետ Անդրե Օհանյանը:

гелиопанели

«Տեղադրված են հայկական արտադրության պանելներ՝ 360 Վտ հզորության: Մոդուլները արևային էներգիան փոխակերպում են էլեկտրականի, ստացվում է հաստատուն հոսանք, որը փոխարկիչի միջոցով դառնում է փոփոխական և միացվում ցանցին: Այն մաքուր և, ինչը կարևոր է, վերականգնվող էներգիա է»,- մանրամասնում է «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի արևային կայանների մասով խորհրդատու Վահան Մադոյանը:

Արտադրված արևային էներգիայի շնորհիվ կլուսավորվեն շենքերի բոլոր մուտքերը, նաև աստիճանահարթակները, մի բան, որ վերջին տասնամյակներում երբևէ չի եղել: Հոսանքալարերն անցկացված են, լուսարձակները՝ տեղադրված, մնում է համակարգերը միացվեն:

«Տեղադրվել են նոր սերնդի լեդ լուսարձակներ, որոնք ունեն լուսային, ձայնային և շարժման տվիչներ: Սա նշանակում է, որ անգամ մուտքի դուռը բացող բնակչի ձայնը բավական է, որ լուսարձակը միանա»,- ասում է լուսավորության մասնագետ, ինժեներ Արթուր Հովհաննիսյանը:

Արևային էներգիան կօգտագործվի նաև գիշերային լուսավորության համար: Ամբողջ գիշեր լուսավոր ու անվտանգ կլինեն շենքերի բակերը:

«Նման ծրագիր մենք չենք ունեցել երբևէ: Այն կարող ենք հետագայում կրկնօրինակել այլ շենքերում ևս»,-ասում է Անդրե Օհանյանը:

Ծրագիրը, որպես փորձնական, բնակիչների համար անվճար է: Տեղադրելուց հետո արևային կայանները դառնալու են բնակիչների սեփականությունը և կծառայեն 15-20 տարի:

Ծրագիրն ունի նաև հետաքրքիր սոցիալական բաղադրիչ: Անապահով ընտանիքներին կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ՝ տան էներգասպառումը նվազեցնելու ու ընտանեկան բյուջեն խնայելու համար: Քաղաքի համար առաջին ու բացառիկ ծրագրի արդյունքները կզգացվեն արդեն աշնանը, երբ բոլոր շենքերում աշխատանքներն ավարտված և համակարգերը գործարկված կլինեն:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:00
24 Ապրիլի 2021
Հիշում ենք և պահանջում. համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցը
Հիշում ենք և պահանջում. համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցը
23:51
23 Ապրիլի 2021
Ավիացիոն Happy End.մոտ 2 ամիս առաջ անհետացած Boeing–ը վերադարձավ Երևան (ՎԻԴԵՈ)
Ավիացիոն Happy End.մոտ 2 ամիս առաջ անհետացած Boeing–ը վերադարձավ Երևան. ՎԻԴԵՈ
20:42
23 Ապրիլի 2021
Հազարավոր հայեր մասնակցում են ջահերով երթին Հայոց ցեղասպանության 106–րդ տարելիցի կապակցությամբ (ՖՈՏՈ)
Ակցիան մեկնարկել է Թուրքիայի հսկայական դրոշն  այրելու արարողությամբ. ՖՈՏՈ
20:22
23 Ապրիլի 2021
Գերիների չվերադառնալու առեղծվածը, Ծառուկյանը կմիանա՞ Փաշինյանին և ո՞վ կփոխարինի Արարատ Միրզոյանին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գերիների չվերադառնալու առեղծվածը, Ծառուկյանը կմիանա՞ Փաշինյանին և ո՞վ կփոխարինի Արարատ Միրզոյանին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
17:33
23 Ապրիլի 2021
Փաշինյանը հրաժարական կտա մինչև ամսվա վերջ.Մակունց
Մակունցը վերահաստատել է հրաժարական տալու Փաշինյանի մտադրությունը
14:43
23 Ապրիլի 2021
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ կարձակվի. դատարանը ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել
Հովսեփյանը Քննչական կոմիտեից ազատ կարձակվի: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին
13:31
23 Ապրիլի 2021
Օպերայի շենքում հրդե՞հ է. ԱԻՆ–ը հանդես է եկե պարզաբանմամբ
ԱԻՆ–ը պարզաբանել է Օպերայի շենքից բարձրացող ծխի պատճառը
13:00
23 Ապրիլի 2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հրաժարական է տվել
11:27
23 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրել է բանկային երաշխիք LSOFT ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և LSOFT՝ ավտոմատացված բանկային համակարգ մշակող  ընկերությունն ավելի քան 10 տարի ակտիվ համագործակցում են հաշվարկադրամարկղային գործարքների շրջանակներում
11:14
23 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. .հաստատվել է 715 նոր դեպք, 1123 մարդ առողջացել է, 15 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. .հաստատվել է 715 նոր դեպք, 1123 մարդ առողջացել է, 15  մարդ մահացել է
23:49
22 Ապրիլի 2021
Սյունիքում հրաձգություն է եղել, Էջմիածում` սպանության փորձ, Փաշինյանն էլ նոր կասկածի տեղիք է տվել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սյունիքում հրաձգություն է եղել, Էջմիածում` սպանության փորձ, Փաշինյանն էլ նոր կասկածի տեղիք է տվել. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
23:24
22 Ապրիլի 2021
«Սյունիքի սկանդալը» նոր թափ է ստանում. ՄԻՊ–ը հայտարարել է բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու և նրանց իրավունքների խախտման մասին
«Սյունիքի սկանդալը» նոր թափ է ստանում. ՄԻՊ–ը հայտարարել է բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու և նրանց իրավունքների խախտման մասին