Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
05.06.2023,
12:43
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Առաջին ավտոբուսային առանձնացված երթուղին արդեն հանձնվել է շահագործման` Սարալանջի ճանապարհի վրա։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված երթուղով կահավորելու մասով։
Ինչպես նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, մինչև սեպտեմբեր երկու հիմնական փողոց պետք է ունենա ավտոբուսների համար առանձնացված գծանշումներ, մեկը Գայի պողոտան է, մյուսը դիտարկվում է Գարեգին Նժդեհ պողոտան։–0–