+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևան, հնարավոր է, բերվեն 12 մետրանոց 100 ավտոբուսներ

11:11
15 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքներ են տարվում՝ 12 մետր երկարությամբ թվով 100 ավտոբուսների ձեռքբերման ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից` «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան։ 

«Հասարակական տրանսպորտի բեռնաթափման նպատակով նախատեսվել է համալրել ավտոբուսային պարկը և այդ նպատակով առաջիկա ամիսներին մայրաքաղաք կներկրվի միջին դասի ավտոբուսների նոր խմբաքանակ (211 հատ)», – նշեցին քաղաքապետարանից։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին ասել էր, որ Երևանի 211 նոր ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում։ Նրանք բերվում են Չինաստանից։

Загружается новость ... "Лево"

«Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար շուրջ 10 օր», - նշել էր Մարությանը: 

«Նոր երթուղիների քանակի, դրանց կազմակերպման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ վերը նշված ավտոբուսների ներկրման գործընթացի ավարտից հետո: Ընդհանուր առմամբ նոր ավտոբուսները կգործեն Երևանի բոլոր վարչական շրջաններում», – նշեցին քաղաքապետարանից։ 

Քաղաքապետարանից անդրադարձան նաև հասարակական տրանսպորտի ուղևորահոսոքին։

Մասնավորապես, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առանձին տեսակներով օրական միջին հաշվով տեղափոխվում է. մետրոպոլիտենով՝ 62 500 ուղևոր, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի շարժակազմերով՝ 76 500 ուղևոր, տրոլեյբուսներով՝ 10 000 ուղևոր: 

«Մասնավոր ավտոբուսների (միկրոավտոբուսների) մասով հաշվառումը մոտավոր է», – նշեցին քաղաքապետարանից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը