Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը ԵՄ անդամ 27 երկրներից

14.10.2022, 10:59
Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը ԵՄ անդամ 27 երկրներից
Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը ԵՄ անդամ 27 երկրներից
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան: ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար: ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կայունացմանը», – ասված է գրառման մեջ:–0–