Երևան–Սոչի չվերթը հետաձգվել է․ Սոչիի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են
27.12.2024,
10:48
Երևան–Սոչի չվերթը, որը նախատեսված էր ուրբաթ ժամը 09:30-ին, հետաձգվել է
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևան–Սոչի չվերթը, որը նախատեսված էր ուրբաթ ժամը 09:30-ին, հետաձգվել է: Այս մասին նշված է «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում։
Նախնական թռիչքի ժամանակը նշված է՝ Երևանի ժամանակով 13:50։
Ռոսավիացիայի հաղորդմամբ՝ ուրբաթ, դեկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով մոտավորապես 05:00-ին Սոչիի օդանավակայանի աշխատանքում ժամանակավոր սահմանափակումներ են ներդրվել՝ քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
Ըստ առցանց չվացուցակի տվյալների՝ Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 23 չվերթ, այդ թվում՝ 15 ներքին և 8 միջազգային թռիչք, մասնավորապես՝ դեպի Երևան։

