Երևան–Սևան ճապանարհին գրանցված պայթյունի հետքերով. մի քաղաքացի վնասված մեքենաներից մեկով փորձել է հեռանալ դեպքի վայրից

02.08.2019, 18:43
Երևան–Սևան ճապանարհին գրանցված պայթյունի հետքերով. մի քաղաքացի վնասված մեքենաներից մեկով փորձել է հեռանալ դեպքի վայրից:
Երևան–Սևան ճապանարհին գրանցված պայթյունի հետքերով. մի քաղաքացի վնասված մեքենաներից մեկով փորձել է հեռանալ դեպքի վայրից

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Երևան–Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս։ Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաներ: Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ մեքենաներից մեկը պատկանում է «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին:–0–