Երևան–Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություն է կատարվել
19.12.2024,
12:03
Հետադարձը փակվելու է
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում երթևեկության անվտանգության բարելավման նպատակով կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։
Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։
Փոփոխությունը համաձայնեցված է ՀՀ ՆԳՆ հետ։

