24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղի որոշ հասցեներում

05.07.2021, 11:57
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղի որոշ հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսվում Երևանի շրջաններից մեկում և Ջրվեժ գյուղի որոշ հասցեներում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներ, Դավիթ Բեկի փողոցի «Սարգսաշեն» թաղամաս և հարակից սեփական տներ, 

Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի 6-րդ փողոց և նրբանցքներ: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հայտարարության մեջ:–0–