ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. ժամը 10.00-22.00՝ Դավթաշեն 1-ին, 2-րդ և 3-րդ թաղամասերի, ժամը 09.30-22.00՝ Մելքումով, Գևորգյան փողոցների, Դավթաշեն գյուղի 7-րդ փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում