ԵՐԵՎԱՆ,7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։
Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում