Վթարվել է «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարը

19.06.2023, 14:32
Երեկ երեկոյան անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, թուլացրել են «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց խողովակաշարը
Վթարվել է «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ երեկոյան անհայտ անձինք, փորձելով ապամոնտաժել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող ջրատարի հարևանությամբ անցնող ինչ-որ խողովակաշար, հողային աշխատանքներ կատարելիս թուլացրել են «Արին-Բերդ-Խարբերդ» ջրատարի հիմքը, ինչի հետևանքով էլ վթարվել է 600 մմ-ոց թուջե խողովակաշարը, հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Ընկերությունից հայտնում են, որ այստեղից են ջուր ստանում Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներ:

Գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է և փորձում է ինժեներական հատուկ լուծումներով վերականգնել իրարից առանձնացած ջրատարը:–0–