Վթար է. մինչև երեկոյան 8-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
03.07.2023,
10:02
Վթար է. այսօր մինչև երեկոյան 8-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր մինչև 20:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի, Երկաթուղայինների 1-9 փողոցների, Աճեմյանի 2 նրբանցքի, Գ.Նժդեհի 58 շենքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։