Վթար է. 9 ժամ ջուր չի լինի որոշ հասցեներում

03.02.2025, 10:11
Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինի որոշ հասցեներում
Վթար է. 9 ժամ ջուր չի լինի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Վթարային ջրանջատում է նախատեսված Կոտայքի մարզում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 3-ին ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի գ.Զորավան, գ.Արգել 20 փողոցի ջրամատակարարումը: 
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։