Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)

29.03.2023, 12:07
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով չեն համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթները կասեցվել են մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:–0–