Վրաստանի նախագահը Երևանում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (ՖՈՏՈ)
13.03.2019,
12:13
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի մեկնարկած հայաստանյան պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի մեկնարկած հայաստանյան պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նա ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ և ծաղիկներ` անմար կրակի մոտ։

Զուրաբիշվիլին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ և ծանոթացել հայ ժողովրդի պատմության ողբալի էջերը ներկայացնող ցուցանմուշներին։
Վրաստանի նախագահին ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը։


