Ոստիկանությունը զգուշացնում է․ խարդախության նոր տեսակ է տարածվել

02.09.2024, 11:34
Առաջարկում են գումարով ձեռք բերել վարորդական իրավունք․
Ոստիկանությունը զգուշացնում է․ խարդախության նոր տեսակ է տարածվել

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է․ խարդախության նոր տեսակ է տարածվել։

Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական, նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։

«Բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ», – նշվում է հաղորդագրության մեջ։