Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել Երևանում հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում` Էդուարդ Շարմազանովին (ՈիՂԻՂ)
11.11.2020,
12:50
Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել Երևանում հանրահավաքի մասնակիցներին, այդ թվում` Էդուարդ Շարմազանովին, ՈՂԻՂ

ԵՐԵՎՆԱ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել Երևանում նախատեսված հանրահավաքի մասնակիցներին։ Նշենք, որ հանրահավաքը դեռ չէր սկսվել։
Բերման ենթարկվածների թվում են ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը։
Բերման ենթարկվածների թվում են ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը։
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հորդորել էր զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց` հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։
Նախօրեին Հայաստանի 17 քաղաքական կուսակցությունների խորհուրդը հայտարարել էր, որ նոյեմբերի 11–ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպվելու։
Նրանք հայտարարել են հավաքական միասնականության անհրաժեշտության մասին և խոստացել են ներկայացնել ելք ստեղծված իրավիճակից։–0–