526.2
7.42
476.76
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 13-ից 16-ը

12:47
16 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 13-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 147 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 25, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 20, յուրացման կամ վատնման՝ 13, ծեծի՝ 10, խարդախության` 9, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, մաքսանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, որսագողության, փաստաթուղթ կեղծելու, ազատությունից ապօրինի զրկելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, սպառողին խաբելու, ջրերն աղտոտելու ու պաշտոնեական անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհատ կորած և 4 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 1-ական դեպք։

«Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։
18:15
16 Հոկտեմբերի 2019
Գիշերը Երևանում սպանված ոստիկանության ավագը հետմահու պարգևատրվել է
Առաքելյանին հետմահու և Հակոբյանին պարգևատրելու մասին հրամանը չորեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
16:42
16 Հոկտեմբերի 2019
Առողջապահության նախարարությունը հայտնում է պիցցայից թունավորված երեխաների վիճակի մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցում թունավորմամբ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:
15:46
16 Հոկտեմբերի 2019
Չկան անփոխարինելի մարդիկ. ՊԵԿ նախագահն` իր հնարավոր հրաժարականի մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։
14:42
16 Հոկտեմբերի 2019
Հայաստանը 30–րդն է Սովի գլոբալ ցուցիչում
Հայաստանը զբաղեցրել է 30–րդ տեղը Սովի գլոբալ ցուցիչում (Global Hunger Index, GHI)։
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
13:28
16 Հոկտեմբերի 2019
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին:
12:13
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկանի լուսանկարը (ՖՈՏՈ)
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի լուսանկարը։
08:00
16 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները։
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։
19:45
15 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։