582.25
6.44
493.18
+11
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Ոստիկանությունը հերքում է. թերթերից մեկի հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը

21:14
22 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 22-ի համարում տեղ գտած՝ ոստիկանության գործունեությանը վերաբերող հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ «Ժամանակն» այսօր հայտնել էր, որ Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրահանգել է ոստիկանությունից հեռացնել այն ոստիկաններին, ովքեր չեն կատարում ոստիկանապետի հրամանը և օրական չեն ապահովում առնվազն 30 տուգանք դիմակ չկրելու համար:

«Ոստիկանությունը չի գործում իրավիճակային լուծումներով և, մասնավորապես, հակահամաճարակային գործողություններն իրականացնում է ոչ թե հրահանգներով ու ցուցումներով, այլ բացառապես օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում: Հրապարակման անհիմն լինելը վկայում է նաև վիճակագրությունը. հակահամաճարակային գործողություններ իրականացնող ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումներից 2020 թ. հունիսի 8-ից առ այսօր ազատվել է շարքային և սպայական կազմի 20 ծառայող, որոնցից 9-ը՝ դատարանի դատավճռով, մյուսները՝ տարբեր կարգապահական խախտումներ կատարելու համար», – հայտնում են ոստիկանությունից` նշելով, որ հիշյալ 20 ծառայողներից ոչ մեկի ազատվելը առնչություն չի ունեցել հակահամաճարակային պայքարի հետ:

Տվյալ ոլորտում ընդգրկված ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ոչ մի ծառայող հիշյալ ժամանակահատվածում բացասական հիմքերով չի ազատվել ծառայությունից: Ավելին, նույն ժամանակահատվածում ոստիկանության սպայակազմը ոչ միայն չի կրճատվել, այլև համալրվել է 101 ծառայողով, որի 70 տոկոսը ներգրավված է արտաքին ծառայությունում, 237 ծառայողով համալրվել է կրտսեր կազմը, որի 90 տոկոսն է ներգրավված արտաքին ծառայության մեջ:

Ոստիկանությունի նաև հավելում են, որ բացասական հիմքերով ոստիկանության ծառայությունից ազատվելու վերաբերյալ պարբերաբար հասարակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրվում՝ ըստ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի, որի աշխատանքին անդամության կարգով մասնակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:35
27 Հոկտեմբերի 2020
Հայաստանում մտադիր են խստացնել ծառյությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը
Հայաստանում մտադիր են խստացնել ծառյությունից խուսափելու և դասալքության համար նախատեսված պատիժը
21:26
27 Հոկտեմբերի 2020
Հայաստանում ռազմական դրության պայմաններում քաղաքացիներից կարող են մասնավոր գույք վերցնել
Հայաստանում ռազմական դրության պայմաններում քաղաքացիներից կարող են մասնավոր գույք վերցնել
20:48
27 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ հակահետախուզության և սահմանապահ զորքերի շտաբի պետերը ազատվել են զբաղեցրած պաշտոնից
ԱԱԾ հակահետախուզության և սահմանապահ զորքերի շտաբի պետերը ազատվել են զբաղեցրած պաշտոնից
20:26
27 Հոկտեմբերի 2020
Հայաստանը վավերացրել է վարձկանների դեմ պայքարի Միջազգային կոնվենցիան, որը խախտում են Ադրբեջանն ու Թուրքիան
Հայաստանը վավերացրել է վարձկանների դեմ պայքարի Միջազգային կոնվենցիան, որը խախտում են Ադրբեջանն ու Թուրքիան
18:32
27 Հոկտեմբերի 2020
Ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի տարածքից Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակում է իրականացվել, կատարյալ սուտ է և կեղտոտ սադրանք. ՊՆ

17:15
27 Հոկտեմբերի 2020
Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ. ՊՆ-ն ռեպորտաժ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
Հակառակորդը թիրախավորել է ՀՀ հարավային սահմանը. կան վիրավորներ. ՊՆ-ն ռեպորտաժ է ներկայացրել. ՎԻԴԵՈ
16:29
27 Հոկտեմբերի 2020
ՊՆ-ն և ԶՈւ Գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից
ՊՆ-ն և ԶՈւ Գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության և ԶՈՒ-երի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը
15:46
27 Հոկտեմբերի 2020
Արյան բանկին անհրաժեշտ է լրացնել արյան պաշարը Արցախում վիրավորված զինծառայողներին օգնելու համար
Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ․ ՊՆ
15:08
27 Հոկտեմբերի 2020
«Եթե հանկարծ կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք».ՊՆ–ում քննարկվել է երկրի հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը (ՎԻԴԵՈ)
«Եթե հանկարծ կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք».ՊՆ–ում քննարկվել է երկրի հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը. ՎԻԴԵՈ
14:32
27 Հոկտեմբերի 2020
Հրապարակվել են հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր, մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է․ ՎԻԴԵՈ
13:17
27 Հոկտեմբերի 2020
ՊՆ-ն համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագծում զինծառայողներին սմարթֆոններ ուղարկելուց
Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ ԱԹՍ-ի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը և հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը
13:10
27 Հոկտեմբերի 2020
ՀՀ հարավային ուղղությամբ կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդին պատճառվել են զգալի վնասներ և կորուստներ
ՀՀ հարավային ուղղությամբ կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդին պատճառվել են զգալի վնասներ և կորուստներ