Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել սպանություն կատարելու կասկածանքով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում
04.06.2019,
22:29
Սպանություն կատարելու կասկածանքով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել սպանություն կատարելու կասկածանքով Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում։
ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք (սպանություն) կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
«Նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–