438.03
4.45
404.16
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Մալաքյան եղբայրներին, Գևորգ Ղազարյանը փակագծեր է բացում (ՎԻԴԵՈ)

11:28
03 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն անդրադարձել է Մալաքյան եղբայրների հետ տեղի ունեցած միջադեպին։

Загружается новость ... "Лево"

Նա կոչով դիմել է այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն Գոռ և Էդգար Մալաքյանների գործով։

«Ուզում եմ մի քանի թեմաների մասին խոսել։ Առաջինը, շատ հրապարակումներ եմ տեսնում, որտեղ ասվում է, որ օրենքը հավասար է բոլորի համար, և կապ չունի, թե ինչ մասնագիտության տեր ես։ Իրականում համաձայն եմ, կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունես, այդ թվում են նաև ոստիկանները, որոնք անօրինաբար դաժան ծեծի են ենթարկել Գոռին և Էդգարին։ Գոռը նույնիսկ ունի տեսողության հետ խնդիրներ, որը կարող է անդրադառնալ իր գործունեության վրա», – ասել է Ղազարյանը։

Նա նաև խոսել է այն մարդկանց մասին, ովքեր շատ կտրուկ են արտահայտվում առանց իրականությունն իմանալու։

«Ուզում եմ ասել, որ շատ կայքերի գրածները 99 տոկոսով չեն համապատասխանում իրականությանը։ Գոռն ու Էդգարը չէին կարող 2 հոգով ծեծել 4, 5, 6 ոստիկանների, հակառակը` ոստիկաններն են նրանց դաժան ծեծի ենթարկել», – նշել է Ղազարյանը։

Նշենք, որ նախօրեին երեկոյան ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրներն ազատ են արձակվել ոստիկանության ՁՊՎ–ից։

ՔԿ–ն հաղորդագրություն էր տարածել` ներկայացնելով դեպքի բոլոր հանգամանքները։ Քննիչը եղբայրներին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր հերթին դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:03
01 Մարտի 2024
Երևանի կենտրոնում ռեստորանի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Երևանի Տերյան փողոցում ռեստորանի գործունեություն է կասեցվել․ ՖՈՏՈ
13:19
01 Մարտի 2024
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
ՔՊ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը
09:56
01 Մարտի 2024
Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր