437.67
4.35
404.35
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանները բացահայտել են մի շարք ուսումնական հաստատությունների տնօրենների ապօրինությունները (ՎԻԴԵՈ)

21:15
02 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը շարունակում է համագործակցված պայքարը ուսումնական հաստատություններում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացվածօպերատիվ տվյալների համաձայն՝ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը թույլ է տվել մի շարք չարաշահումներ։

Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Հաղարծինի միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի դեկտեմբերից 2016-ի հուլիս որպես խմբավար է գրանցել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին փոխտնօրենին։ վերջինս նշված ժամանակահատվածում աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված 2․000․000 դրամ աշխատավարձը տնօրենը վատնել է։ 

ԱԱԾ-ից ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենն է պաշտոնավարման տարիներին չարաշահումներ թույլ տվել։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ հաստատության տնօրենը մի անձի հրամանագրել է որպես պահակ։ Վերջինս 2008 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չի եկել։ Նրա անվամբ դուրս գրված 5․765․300 դրամ աշխատավարձը տնօրենը յուրացրել է։ Բացի այդ, տնօրենը վաճառել է ՄԱԿ-ի «Համաշխարհային ծրագիր-Հայաստան» գրասենյակի կողմից դպրոցին հատկացված ալյուրի մի մասը՝ պատճառելով զգալի չափերի նյութական վնաս։ 

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, համագործակցելով լոռու մարզային վարչության և բազումի բաժնի աշխատակիցների հետ, բացահայտել են «Վանաձորի Սարգիս Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի տնօրենի ապօրինությունները։

Նախնական տվյալներով՝ տնօրենը 2016 թվականին քոլեջում աշխատանքի է ընդունել ուսումնական հաստատության հաշվապահի ամուսնուն, որը աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը տնօրենը յուրացրել է։ Բացի այդ, տնօրենն աշխատանքի է ընդունել իր կնոջն ու դուստրերին, որոնք նույնպես աշխատանքի չեն ներկայացել։ Այս դեպքում ևս աշխատավարձերը յուրացվել են։ Յուրացվել են նաև քոլեջում որպես բանվոր ու համակարգչային տեխնիկայի սպասարկող գրանցված երկու անձի աշխատավարձերը, որոնք 2014-ից 2016 թվականներին աշխատանքի չեն ներկայացել։ Ընդհանուր առմամբ՝ քոլեջի տնօրենը յուրացվել է 2․300․000 դրամ։ 

Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով