Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը միմյանց կապող 36 մետր երկարությամբ կամուրջ է կառուցվել
18.12.2024,
19:18
Նոր կամուրջ՝ Ոսկեվազ և Ագարակ բնակավայրում
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը միմյանց կապող փոխհատման կամուրջ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Իրականացվում են նաև կամրջի տակով անցնող հիմնական ճանապարհի լիցքի և այլ աշխատանքներ։
Փոխհատման կամրջի երկարությունը 36 մետր է։ Լայնությունը 10.88մ է, որից 8մ-ն երթևեկելի գոտին է, 1.44մ-ն՝ մայթերը։ Կամրջի բարձրությունը 5.44մ է։

