ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Եվ այսպես, նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկային ժամերին սպասվում է +13...+15, գիշերը` +1...+3, իսկ արդեն նոյեմբերի 9–ին ցերեկը մայրաքաղաքում կանխատեսվում է +17...+19, գիշերը` +3...+5։–0–