ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 5-ին հաղորդվել էր 83-ամյա Լյովա Համբարձումյանի անհետ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Մալաթիայի, Էրեբունու, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի բաժինների և ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում ապրիլի 8-ին Լյովա Համբարձումյանը Սարի թաղի ամայի տարածքներից մեկում հայտնաբերվել և տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում