Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է

24.06.2019, 11:51
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում և հանձնվել ոստիկանության Իջևանի բաժին:

Նշենք, որ Արմենուհի Այդինյանը մայիսի 17–ից որոնվում էր որպես անհետ կորած ոստիկանության Իջևանի բաժնի կողմից։–0–