Որպես անհետ կորած որոնվող 22–ամյա տղամարդը հայտնաբերվել ու տեղափոխվել է Քննչական բաժին
02.07.2024,
14:58
Որպես անհետ կորած որոնվող 22–ամյա Դանիել Արշակյանին հայտնաբերել ու տեղափոխել են Քննչական բաժին
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 29-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Դանիել Արշակյանի անհետ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի արդյունքում նա հուլիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

