438.87
4.39
404.41
-5
Եղանակը Երևանում
Հայ

Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր. Սոֆյա Հովսեփյան

09:37
09 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դուրս է եկել խմբակցությունից։

Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր :
Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը», – նշել է Հովսեփյանը:

Նա ընդգծել է, որ ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու է նպաստող, ինչպես եղել է, և դեմ է լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից:

«Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը: Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել, սակայն վստահ եմ, որ ըմբռնումով կմոտենաք», – նշել է Հովսեփյանը:

Նշենք, որ Հովսեփյանը պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործընթացում։

Մինչև պատգամավոր ընտրվելը Հովսեփյանը զբաղեցրել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
ԵՄ կարգելվի մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը