524.89
7.4
476.57
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ՃՏՊ–ների հետքերով. Փաշինյանը հանձնարարել է ձեռնարկել ամենակոշտ միջոցները կարգազանց վարորդների նկատմամբ (ՎԻԴԵՈ)

13:17
11 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ անդրադարձել է օրերս գրանցված ողբերգական ՃՏՊ–ներին, որոնց հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել։

2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ: Ավելի ուշ մահացել է «ԳԱԶԵԼ»–ի ևս մեկ ուղևորուհի։

Հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:

«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում նոր օրենքի նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է։ Այսինքն այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն։ Նախագիծն Ազգային ժողովում է, և կարծում եմ` մենք Ազգային ժողովի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ այդ նախագիծն ընդունել», – նշեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև ասաց, որ անհրաժեշտ է քաղաքացիներին հնարավորություն ընձեռել համապատասխան ծրագրային ապահովման միջոցով երթևեկության կոպիտ խախտումներն արձանագրել և ուղարկել ոստիկանություն։

Դիմելով Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին` Փաշինյանը նշեց, որ պետք է կրկնակի–եռակի ուժեղացնել ճանապարհային երթևեկության վերահսկողությունը, և ոստիկանությունը պետք է ձեռնարկի ամենակոշտ միջոցները կարգազանց վարորդների նկատմամբ։

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության և առողջության մասին է», – հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օսիպյանն իր հերթին տեղեկացրեց, որ վերջին շրջանում նկատվում է վթարների թվի ավելացման միտում։ 

«Մենք ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ մեր գործառույթների մեջ կան թերացումներ։ Բայց ոստիկանության գործառույթներով ամեն ինչ չի սահմանափակվում։ Խնդիրը նաև ճանապարհների վատ լուսավորությունն ու ավտոմեքենաների տեխնիկական զննությունն է։ Տեխնիկական զննությունը կրում է ձևական բնույթ, կարելի է ասել, որ ընդհանրապես բնույթ չի կրում, տեխզննում չի իրականացվում», – ասաց Օսիպյանը։

ՀՀ ոստիկանապետը նաև նշեց, որ ավտոմեքենաներ վաճառողներն ու ներկրողները հաճախ տեսքի են բերում մեքենան միայն արտաքինից, սակայն բոլոր մասերը գտնվում են հնամաշ վիճակում։

Միաժամանակ Օսիպյանը նշեց, որ գրանցվել է ավտոմեքենաների ներկրման աննախադեպ աճ` տեղեկացնելով, որ 2017թ.–ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 120 հազար տրանսպորտային միջոց։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին նշեց, որ մշակվում է օրինագիծ մեքենայի որոշ դետալների անսարքության դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու մասին։ 

«Չկա գործունեության ոչ մի տեսակ, որի շնորհիվ հնարավոր կլիներ լուծել բոլոր խնդիրները։ Հարցերը պետք է լուծվեն համալիր` մշակված ռազմավարության և ճանապարհային քարտեզի օգնությամբ», – քննարկումը եզրափակեց ՀՀ վարչապետը։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
16 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները։
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։
19:45
15 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։
18:16
15 Հոկտեմբերի 2019
Բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» նոր մասնաճյուղը
Երեքշաբթի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» նոր մասնաճյուղը։
17:44
15 Հոկտեմբերի 2019
Նոր մանրամասներ Արտաշատի դպրոցում գրանցված թունավորման դեպքից
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
16:30
15 Հոկտեմբերի 2019
Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին (ՖՈՏՈ)
Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին:
16:07
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ:
14:40
15 Հոկտեմբերի 2019
«Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը (ՖՈՏՈ)
Միջոցառման մեկնարկին ելույթով է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
13:15
15 Հոկտեմբերի 2019
Մի վրաերթի պատմություն. ԶԼՄ–ները գրում են Սանասարյանի` երեխային վրաերթի ենթարկելու մասին (ՎԻԴԵՈ)
Analitik.am կայքը նախօրեին գրել է, որ մի քանի օր առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել։
10:50
15 Հոկտեմբերի 2019
4 անձի մեղադրանք է առաջադրվել «Հայելի» ակումբի վրա հարձակվելու համար
Չորս անձի մեղադրանք է առաջադրվել «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։
08:00
15 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:11
14 Հոկտեմբերի 2019
«Կհեռանամ այն ժամանակ, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը». Թովմասյան
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե երբ կհեռանա պաշտոնից։