412.76
4.77
386.62
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ոչ մի ինքնակամ շինություն այլևս չի օրինականացվելու

13:00
09 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է բազմաթիվ քաղաքներում քաղաքաշինական պատկերը և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության դեկտեմբերի 9-ի նիստին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որի նպատակը ինքնակամ շինարարությունների դեմ պայքարում ավելի արդյունավետ մեխանիզմների նախատեսումն է:

«Հիմա այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու: Կառավարությունը, բնականաբար, նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինություններն ամբողջությամբ քանդվեն և քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն. կա հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,- ասաց Անդրեասյանը:

Նախարարը հայտնեց, որ ըստ այդ մեխանիզմի, ինքնակամ շինություն կառուցած քաղաքացիներին տրվելու է որոշակի ժամկետ, որպեսզի իրենք Կադաստրի կոմիտեում հաշվառվեն, ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ շինությունների համար ժամկետ տրված է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում և ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը: Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր` ժամկետը տրված է մինչև 2024 թվականը, իսկ այն տեղերում, որտեղ գյուղական բնակավայրերն են` մինչև 2025 թվականը:

«Այսուհետ ավելի խիստ պատիժներ և սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները` կանգնեցնելու, կասեցնելու այդ ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի և չեն ազատի համայնքային և պետական հողերը այդպիսի զավթումներից: Մյուս հանգամանքը` եթե ժամանակին ապօրինի շինարարությունների դեպքում դատարանում վիճարկելը ավտոմատ կասեցվում էր վարչական մարմնի գործողությունները, ապա այս դեպքում արդեն ավտոմատ չի լինելու և դատարանի հատուկ որոշմամբ կարող է կասեցվել վարչարարությունը»,- եզրափակեց Անդրեասյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում