ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար,
«ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀԾԿՀ–ի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
«Ընթացք ենք տվել դիմումին և սպասում ենք դիրքորոշումների Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության, ԱԱԾ–ի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից», – ավելացրեց Ազիզյանը։
Նա ձեռնպահ մնաց պատասխանել այն հարցին, թե բաժնետոմսերի որքան մասնաբաժինն է նախատեսվում վաճառել` նշելով, որ դա առևտրային գաղտնիք է։
MTS Armenia ընկերությունը (ապրանքանիշը` Viva-MTS) նորարարությունների ոլորտի առաջատարներից է և օգտագործում է ոլորտային բոլոր լուծումները։–0–