412.9
5.07
388.28
+7
Եղանակը Երևանում
Հայ

Վիվա–ՄՏՍ–ը հաստատել է ԱՄՆ–ի հայցով ընկերությունում իրականացվող ստուգումները

21:41
20 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վիվա–ՄՏՍ ընկերությունը պատասխանել է ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալի հարցմանը, որը վերաբերում է ԱՄՆ–ի հայցով ընկերությունում սկսած ստուգումներին։

«Ինչպես նշված է ՄՏՍ խմբի տարեկան նախորդ հաշվետվություններում և 20-F ձևաչափով հաշվետվության մեջ, 2019թ. մարտին ՄՏՍ-ը ստորագրել է հաշտության համաձայնագիր ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (DOJ) և հրաման՝ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) հետ, որոնց համաձայն՝ 2019 թ. սեպտեմբերից ՄՏՍ-ում ներդրվել է անկախ Քոմփլայենս մոնիթորինգի համակարգ: Այն նախատեսում է կազմակերպության ներսում հակակոռուպցիոն քաղաքականությունների, կանոնակարգերի և ընթացակարգերի կատարելագործում», – նշել են մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Անկախ Քոմփլայենս մոնիթորինգի իրականացման ընթացքում հայտնաբերվել են ՄՏՍ-ի հայաստանյան դուստր–ձեռնարկությանն առնչվող առանձին գործառնություններ, որոնց մասին տեղեկություններն աշխատանքային կարգով տրամադրվել են ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին ու ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին: ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտն ու ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դիմել են վերը նշված գործառնությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով, և ՄՏՍ-ը նախաձեռնել է ստուգման գործընթաց:

«Այս փուլում մենք չենք կարող նախապես տեղեկություններ տրամադրել ստուգման գործընթացի արդյունքների ու ավարտի ժամկետների վերաբերյալ: ՄՏՍ–ը, որպես հանրային ընկերություն, բաց ու հասանելի է դարձնում ցանկացած այնպիսի տեղեկատվություն, որը կվերաբերի կարգավորող մարմինների հարցումներին։ Այս փուլում վաղաժամ ենք համարում ստուգման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ավելի մանրամասն մեկնաբանության տրամադրումը։ ՄՏՍ–ը շարունակում է զարգացնել համապատասխանության (Compliance) համակարգը, այդ թվում նաև՝ ընկերության հայաստանյան դուստր-ձեռնարկությունում», – նշվում է հայտարարության մեջ։

Viva-MTS–ի մասին

Viva-MTS ընկերությունը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենալայն ցանցն ու տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։ Առաջնահերթ համարելով բաժանորդների համար առավելագույն որակյան ծառայությունների սկզբունքները` ընկերությունը հիմնադրման պահից 2005թ.– ի հուլիսի 1–ից կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համազգային ցանց` բաժանորդների մեծ բազայով։

Viva-MTS–ը նորարարությունների ոլորտի առաջատարն է, կիրառում է այդ ոլորտի բոլոր լուծումները` ի շահ երկրի բջջային կապի շուկայի։ Ընկերությունն իր գործունեության իրականացման ժամանակ ղեկավարվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվություն), ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ), ինչպես նաև ISO 37001 (Կոռուպցիայի և կաշառակերության կանխարգելման միջազգային չափորոշիչներ) ստանդարտներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով