Վիճահարույց դրույթ ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ–ն ցրելու նախագիծը

22.06.2020, 15:37
Վիճահարույց դրույթ ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ–ն ցրելու նախագիծը
Վիճահարույց դրույթ ու Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը. առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ–ն ցրելու նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն երկուշաբթի արտահերթ նիստում քննարկում է Սահմանադրական փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ցրել Սահմանադրական դատարանը։

«Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված», – ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նախագծի հեղինակն է։

Նրա խոսքով, նախագծով նախատեսվում է դադարեցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովի խորհրդակցական կարծիքը Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների մասին։

«Մասնավորապես հանձնաժողովը նշել է, որ դատավորների անփոփոխելիության սկզբունքը ԵԽ տարածքում չափազանց կարևոր երաշխիք է, և հանձնաժողովը խորհուրդ է տալիս ցանկացած փոփոխություն կատարել զգուշավորությամբ», – ասաց նա։

Загружается новость ... "Лево"

«ՍԴ նախագահի նշանակման գործընթացի վերաբերյալ հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների փաստարկը՝ շեշտելով, որ ՍԴ նախագահն ընտրվել է նախորդ նախագահի պաշտոնավարումից ընդամենը մի քանի օր առաջ: Հանձնաժողովը նաև ընդունել է, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է: Ըստ հանձնաժողովի կարծիքի՝ այն հանգեցնում է 2015 թվականի փոփոխությունների իրագործման խափանմանը», – ասաց նախարարը:

Բադասյանն ավելացրեց, որ Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքը և այսօր քննարկվող նախագիծն ամբողջությամբ համահունչ են:

Վիճահարույց դրույթ

Միաժամանակ Վենետիկի հանձնաժողովի խորհրդակցական եզրակացության մեջ կա դրույթ, որը չի արտացոլվել եզրափակիչ օրինագծում։ Այսպես, հանձնաժողովը համաձայնվել է դատավորների համար սահմանված սահմանափակման հետ (12 տարի), սակայն եվրոպական կառույցն առաջարկում է սահմանել անցումային շրջան դատավորների համար, որոնց լիազորությունները գերազանցում է 12 տարին։

Վերջին պահին այս հանգամանքի կապակցությամբ եզրափակիչ որոշման մեջ ավելացվել է դրույթ, որում հանձնաժողովն ուշադրություն է դարձնում նրան, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց առաջ և ափսոսանք է հայտնում, որ անցումային ժամանակահատվածի մասին դրույթը չի ընդունվել։

«Հանձնաժողովն առաջարկել է այդ անցումային շրջանը որոշել այդ դատավորների՝ նախորդ Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման ժամկետների հարաբերակցությամբ: Նախարարի խոսքով, սակայն, այդ առաջարկը խնդիր կարող է առաջացնել և ենթակա է քննարկման: Կարող է լինել իրավիճակ, որ այն դատավորները, որոնց լիազորությունները ենթակա կլինեն դադարեցման, անցումային շրջան սահմանելու դեպքում ավելի երկար պաշտոնավարեն, քան այն դատավորները, որոնք սահմանափակված են լինելու 12 տարի ժամկետով», – ասաց Բադասյանը։

Սրանից ելնելով էլ` որոշում է ընդունվել նախագծում չներառել այս դրույթը։

Միաժամանակ այս թեմայով իր կարծիքն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

«Ես իշխանություններին կոչ եմ անում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի կարգադրություններով՝ սահմանադրական ճգնաժամը 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն կատարմամբ և Եվրոպայի խորհրդի չափանիշների համապատասխան հաղթահարելու համար», – հայտարարել է նա։

Քվեարկություն

Նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից։

«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ու չեն մասնակցում նիստին։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջարկներ ներկայացնելու համար տրամադրվում է երեք ժամ, ինչից հետո տեղի կունենա երկրորդ և վերջնական ընթերցումը։

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հայաստանի իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնեցին 2020թ.–ի ապրիլին անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, սակայն այն հետաձգվեց անորոշ ժամկետով կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Փոփոխությունների նախագծով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները, բացառությամբ նրանց, ովքեր ընտրվել են 2015թ.–ից հետո (Վահե Գրիգորյան և Արմեն Դիլանյան)։ Հիմա, ըստ օրենքի, ՍԴ նախագահն ու անդամները պահպանում են իրենց պաշտոնները մինչև 65 տարեկան։

Միաժամանակ 2018թ.–ի գարնանն ուժի մեջ մտած 7–րդ կետի համաձայն, ՍԴ դատավորները կպահպանեն իրենց պաշտոնը միայն 12տարի և ընդամենը մեկ ժամկետով։–0–