«Վերջին միջոցը». Գեղամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարելու որոշումը (ՎԻԴԵՈ)

23.11.2020, 15:27
«Վերջին միջոցը». Գեղամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարելու որոշումը. ՎԻԴԵՈ
«Վերջին միջոցը». Գեղամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարելու որոշումը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՅԴ անդամ, «Yerkir Media» հեոռւստաալիքի տեղեկատվական–վերլուծական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանն այսօրվանից սկսել է անժամկետ հացադուլ կառավարության շենքի մոտ` միանալով իր գործընկեր Գարիկ Ավետիսյանին։

«Ամեն մեկն ընտրում է պայքարի որևէ արդյունավետ միջոց։ Եվ ես կյանքում առաջին անգամ եմ դիմում նման քայլի։ Սա այն վերջին միջոցն է, որին կարող է ՀՀ շարքային քաղաքացի Գեղամ Մանուկյանը դիմել», – ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ նստելու է կառավարության շենքի դիմաց։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, նմանատիպ պահանջով հանրահավաքները Երևանում շարունակվելու են։

Նա ասաց, որ չգիտի, թե իրեն այլ քաղաքացիներ և դաշնակցականներ միանալու են, թե ոչ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոչ է արել Մանուկյանին հրաժարվել հացադուլի գաղափարից, քանի որ մարդը, ում հրաժարականին նա փորձում է հասնել, «չունի խղճի զգացողություն» և նրա համար «մարդկային կյանքը հավասար է զրոյի»։–0–