Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ տեսանյութերն ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից.Հայկական տեղեկատվական կենտրոն

18.11.2021, 15:37
Հայկական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ տեսանյութերն ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից
Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ տեսանյութերն ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից.Հայկական տեղեկատվական կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում նոյեմբերի 18-ին ժ. 14.00 դրությամբ էական միջադեպեր չեն գրանցվել, հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Օպերատիվ իրավիճակը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից։

«Վերջին ժամերին սահմանային բախումների վերաբերյալ համացանցում և լրատվամիջոցներում ակտիվ տարածվող տեսանյութերի առնչությամբ հայտնում ենք, որ դրանք մշտապես ուսումնասիրվում են համապատասխան կառույցների կողմից։ Մինչև այժմ շրջանառված տեսանյութերում տեղ գտած իրադարձությունները տեղի են ունեցել ավելի վաղ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–