570.01
6.56
482.32
+17
Եղանակը Երևանում
Հայ

Վերջ ամանորյա երկար արձակուրդներին. ՀՀ–ում ուզում են ոչ աշխատանքային համարել միայն հունվարի 1–ը, 2–ն ու 6–ը

21:23
21 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Էկոնոմիկայի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը (Ննջեցյալների հիշատակի օր` Մեռելոց) սահմանվեն աշխատանքային օրեր։

Նշենք, որ Հայաստանում ամանորյա արձակուրդները տևում են դեկտեմբերի 31–ից մինչև հունվարի 7–ը ներառյալ։

Նախարարությունից նշել են Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյայի դեպքում՝ 24։ Իսկ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

«Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:47
28 Հուլիսի 2021
Բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք բացառիկ կադրեր գիշերը հարձակման ենթարկված դիրքից․ՎԻԴԵՈ
21:32
28 Հուլիսի 2021
ՊՆ-ն հայտնում է Գեղարքունիքի հատվածում տիրող իրավիճակի մասին 
ՊՆ-ն հայտնում է Գեղարքունիքի հատվածում տիրող իրավիճակի մասին

21:20
28 Հուլիսի 2021
Եթե պատվաստանյութի արդյունավետությունը 6 ամսով է.բա արժի՞. քաղաքացիները` պատվաստումների մասին (ՎԻԴԵՈ)
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ. ի՞նչ են կարծում քաղաքացիները.ՎԻԴԵՈ
19:37
28 Հուլիսի 2021
Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Պուտինը ՌԴ ԱԽ-ի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
18:25
28 Հուլիսի 2021
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին (ՎԻԴԵՈ)
ԲԱՑԱՌԻԿ. վիրավոր զինծառայողները պատմում են գիշերվա մարտերի մասին.ՎԻԴԵՈ
16:05
28 Հուլիսի 2021
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ինչի՞ դիմաց եղավ հրադադարը, ովքե՞ր են զոհված տղաներն ու ի՞նչ վիճակում է վիրավոր զինվորը.ԳԼԽԱՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:51
28 Հուլիսի 2021
Այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
Ննջի՛ր խաղաղությամբ, հերոս. այսօր զոհված Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր, Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից
14:41
28 Հուլիսի 2021
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում երթևեկի փոփոխություն կկատարվի.ՍԽԵՄԱ
14:17
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
13:35
28 Հուլիսի 2021
«Ամեն ինչ սկսվել է գիշերը 3.40-ից, երբ փորձել են ներխուժել դիրքերից մեկը, որտեղ էլ զոհեր ենք ունեցել». Գեղարքունիքի մարզպետ
Սանոսյանը մանրամասնել է. սկզբում հարձակվել են Վերին Շորժայի վրա, հետո արդեն Սոթքից դեպի լճեր, ամբողջ երկայնքով փոխհրաձգություն է եղել
12:25
28 Հուլիսի 2021
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից.ՄԻՊ
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից
12:04
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները