«Վեոլիա Ջուրը» տուգանվեց 10մլն դրամով

06.02.2019, 13:44
«Վեոլիա Ջուրը» տուգանվեց 10մլն դրամով:
«Վեոլիա Ջուրը» տուգանվեց 10մլն դրամով

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ որոշել է 10մլն դրամով (մոտ 20,7 հազար դոլար) տուգանել «Վեոլիա Ջուր» ընկերությանը ջրամատակարարման ոլորտում շարունակվող խախտումների համար։

Ինչպես նշեց ՀԾԿՀ զարգացման և մոնիտորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը, 2018թ.–ի երրորդ եռամսյակում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը չի պահպանել ջրամատակարարման և ջրահեռացման ժամկետները, որոնք սահմանվել են դեռևս 2016թ.–ին։

«Հանձնաժողովը 2018թ.–ի դեկտեմբերի 21–ին վարչական վարույթ է սկսել ընկերության նկատմամբ հայտնաբերված խախտումների կապակցությամբ, որի ընթացքում բացահայտել է սահմանված կանոնների խախտման 154 դեպք», – ասաց նա։

Աղինյանի խոսքով, ծառայություններ մատուցելու հետ կապված ուշացումը որոշ դեպքերում կապված էր օրենսդրության մեջ առկա խնդիրներով, սակայն մեծ մասամբ դա տեղի էր ունենում ընկերության կողմից իր ուղիղ պարտականությունները չկատարելու հետևանքով։

Հաշվի առնելով այն, որ «Վեոլիա ջուրն» արդեն բազմիցս տուգանվել է ծառայությունների տրամադրման ժամկետները խախտելու համար` կարգավորիչը որոշել է ընկերության նկատմամբ կիրառել պատժամիջոցներ` առավելագույն չափով։

ՀԾԿՀ–ն օգոստոսի 22–ին «Վեոլիա ջուր» ընկերությանը («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստրը) տուգանել է 10մլն դրամով քաղաքացիների ջրամատակարմաման գործընթացում առկա խախտումների համար։ 2018թ.–ի ապրիլին նույն խախտումների համար ընկերությունը տուգանվել է 5մլն դրամով (մոտ 10,3 հազար դոլար)։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ն Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման միակ օպերատորն է։ 2017թ.–ի հունվարի 1–ից ընկերությանն է փոխանցվել հինգ ընկերությունների ունեցվածքը` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղ–կոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք»։ ($1 - 487,88 դրամ) -0-