638.75
7.08
525.76
+8
Եղանակը Երևանում
Հայ

Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել մոսկովյան եռակողմ հանդիպման կապակցությամբ

22:11
12 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր նախաձեռնության կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Մոսկովյան եռակողմ հանդիպումը որակել է որպես «խայտառակ պարտություն Հայաստանի համար»։ 

Նախաձեռնության Facebook–յան էջում հրապարակված Մանուկյանի հայտարարությունը ներկայացնում ենք առանց փոփոխության։ 

«Ավարտվեց Մոսկվայի եռակողմ հանդիպումը, որը հասարակական-քաղաքական շրջանակներում լուրջ մտահոգությունների ու տագնապների տեղիք էր տալիս:

Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն: Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր: 

Սա հերթական խայտառակ պարտությունն էր Հայաստանի համար: 

Загружается новость ... "Лево"

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ:

Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին:

Загружается новость ... "Право"

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ:

Պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար:

Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր:

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը:

Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստներն ու նվաստացումները շարունակվելու են»: 

Հիշեցնենք, որ հունվարի 11–ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Դրանում նշված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը:

Եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմագերիների հարցը չի հաջողվել լուծել և այդ ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:49
25 Փետրվարի 2021
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
13:27
25 Փետրվարի 2021
ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում կառավարության դիմաց
ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում կառավարության դիմաց
13:23
25 Փետրվարի 2021
Արցախի նախագահ. պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
13:01
25 Փետրվարի 2021
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, ստորագրել եմ ԳՇ պետին ազատելու թղթերը. Փաշինյան
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, ստորագրել եմ ԳՇ պետին ազատելու թղթերը. Փաշինյան
12:33
25 Փետրվարի 2021
Փաշինյանն ուղիղ եթերում է. ԶՈւ ԳՇ–ն պահանջում է նրա հրաժարականը (ՈւՂԻՂ)
Փաշինյանն ուղիղ եթերում է. ԶՈւ ԳՇ–ն պահանջում է նրա հրաժարականը. ՈւՂԻՂ
12:24
25 Փետրվարի 2021
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, մեր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ. Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ, իր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում է Հանրապետության Հրապարակ
12:17
25 Փետրվարի 2021
ՀՐԱՏԱՊ. ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, ԶՈւ ԳՇ–ն հայտարարություն է տարածել
ՀՐԱՏԱՊ. ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, ԶՈւ ԳՇ–ն հայտարարություն է տարածել
11:57
25 Փետրվարի 2021
Շուրջ 233 մլն. դրամ. ՊԵԿ-ը բացահայտել է ինտերնետում վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք
Շուրջ 233 մլն. դրամ. ՊԵԿ-ը բացահայտել է  ինտերնետում  վճարովի ծառայություններից ստացված գումարների դիմաց հարկերը պակաս վճարելու դեպք

11:26
25 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3488 թեստ, հաստատվել է 282 նոր դեպք, 467 մարդ մահացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3488 թեստ, հաստատվել է 282 նոր դեպք, 467  մարդ մահացել է
09:33
25 Փետրվարի 2021
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում է մինչև -17
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում է մինչև -17
23:40
24 Փետրվարի 2021
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, նա մեկնաբանել էր «Իսկանդերի» մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
Տիրան Խաչատրյանն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, նա մեկնաբանել էր «Իսկանդերի» մասին Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
22:54
24 Փետրվարի 2021
Վանեցյանը շախ և մատ արեց Փաշինյանին, փոխթաղապետի սիրտը էլ Արփինե չի ուզում և ընդդիմադիր Մարությանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Վանեցյանը շախ և մատ արեց Փաշինյանին, փոխթաղապետի սիրտը էլ Արփինե չի ուզում և ընդդիմադիր Մարությանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ