Վայոց Ձորում պայթեցում է նախատեսված

08.07.2022, 14:50
Վայոց Ձորում պայթեցում է նախատեսված
Վայոց Ձորում պայթեցում է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսված Վայոց Ձորում։

Ինչպես հայտնում են ԱԻՆ–ից, ժամը 16-ից մինչև 16:30 ընկած ժամանակահատվածում, Վայոց Ձորի մարզի Էրթիչի քվարցիտների բաց հանքավայրի տարածքում «Մուլտի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

ԱԻՆ–ից խնդրում են չանհանգստանալ։–0–