411.29
6.53
395.05
+10
Եղանակը Երևանում
Հայ

Վայոց Ձորում ադրբեջանցիները հափշտակել են 8մլն դրամ վարկով գնած եղջերավոր կենդանիներին, գյուղացիները չգիտեն, թե ինչպես մարել վարկը.ՄԻՊ–ն ահազանգում է

11:04
31 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ Վայոց Ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձվել, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգել են տուժած 2 անձինք: 

Նրանք տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին, որոնցից մեկը մոտ 300 մ առաջացել է և ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից հետո արդեն երեքով տարել են կենդանիներին: 

Ադրբեջանական զինծառայողները եղել են զինված, սակայն իրենք վտանգի պատճառով չեն մոտեցել նրանց և չեն կարողացել հետ վերադարձնել կենդանիներին:

Քաղաքացիների տեղեկացմամբ՝ դիմել են ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զորքերին և բանակային կորպուս: 

Մարզպետարանից այցելել են և արձանագրել կատարվածը և նշել, որ անհրաժեշտ է կենդանիների վերաբերյալ բանկի և համայնքից տեղեկանքներ ներկայացնել: 

Տուժած քաղաքացիների պնդմամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիներն իրենք ձեռք են բերել գյուղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մոտ 8 մլն ՀՀ դրամ և չգիտեն, թե ի՞նչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը: 

«Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար: Մենք, իհարկե, ինչպես սահմանված կարգն է նախատեսում, գրություններ կհասցեագրենք Կառավարություն՝ հասկանալու համար մինչ միջազգային հարթակներում այսպիսի գործընթացի նախաձեռնումը, այդ մարդկանց խնդիրներին անմիջական լուծում տալու հետ կապված դիրքորոշումը: Պատրաստ ենք ցանկացած հարցով համատեղ աշխատանքի», – նշել է Թաթոյանը: 

Որպես հետգրություն ավելացրել է, որ 80 եղջերավոր կենդանիներին հետ վերադարձնելու համար քաղաքացիները հետաքրքիր քայլ են մտածել, սահմանին են մոտեցրել նորածին հորթերի, որոնց արձակած ձայների արդյունքում բնազդով հետ են վերադարձել 5 խոշոր եղջերավոր կենդանի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
26 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
16:55
25 Նոյեմբերի 2022
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 65 տարեկան
Այսօր ղարաբաղյան պատերազմի լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
14:39
25 Նոյեմբերի 2022
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
Բաղրամյան-Կասյան էստակադան մոտ երկու օրով կփակվի
13:14
25 Նոյեմբերի 2022
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:53
25 Նոյեմբերի 2022
Երևանում վարորդներին մեղադրանք է առաջադրվել պարեկներին կաշառք առաջարկելու համար
Առաջարկել են կաշառք ու հայտնվել դատարանի առաջ
11:57
25 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
10:15
25 Նոյեմբերի 2022
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
«Жизнь в Армении» և «Ереваныч» տելեգրամյան ալիքները հայտարարում են աննախադեպ ակցիա «Սև ուրբաթի» շրջանակում
15:07
24 Նոյեմբերի 2022
Մոտ 130 մլն դրամի վնաս. մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը
Հայաստանի մանկատներից մեկում բացահայտվել են չարաշահումներ
13:20
24 Նոյեմբերի 2022
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում (ՖՈՏՈ)
Հրապարակվել են 12 մետրանոց MAN ավտոբուսի լուսանկարները, որոնք երթևեկելու են Երևանում. ՖՈՏՈ
13:04
24 Նոյեմբերի 2022
Հայաստանը, հնարավոր է, սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Պուտինն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին
12:50
24 Նոյեմբերի 2022
Մեր երկկողմ հարաբերությունները համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ. Պուտինը՝ Փաշինյանին
Երևանում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը
12:33
24 Նոյեմբերի 2022
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցության մի շարք հարցեր (ՖՈՏՈ)
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր. ՖՈՏՈ