Վարորդները կտուգանվեն 300 հազ դրամով առանց կատալիզատոր մեքենա վարելու համար
07.07.2020,
09:37
Վարորդները կտուգանվեն 300 հազ դրամով առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) մեքենա վարելու համար

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարել լրացումներ, ըստ որոնց կտուգանվեն այն վարորդները, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն, հաղորդում է iravaban.net–ը:
Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300,000 դրամով, իսկ պաշտոնատար անձանց՝ 500,000 դրամով։ Գերատեսչությունը տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական միջին գինը` մոտ 300,000 դրամը։
«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,- մեկնաբանել են նախարարությունից»,-նշված է հիմնավորման մեջ։
Նախագծով նախատեսվում է սահմանել տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում:
Ընդունվելու դեպքում նախագիծը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։–0–
Загружается новость ... "Лево"