Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգ․ ՆԳՆ
25.12.2024,
16:07
Առաջիկայում հնարավոր կլինի ընտրել վարորդական իրավունքի քննությունների օրը նախատեսվածից սեղմ ժամկետներում՝ վճարելով պետական տուրք

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն վարչարարությունը։
Մասնավորապես, քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգ։
Առաջիկայում հնարավոր կլինի ընտրել վարորդական իրավունքի քննությունների օրը նախատեսվածից սեղմ ժամկետներում՝ վճարելով պետական տուրք։