ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կարևոր որոշումներ է կատարել։ Այս մասին նա քիչ առաջ գրել է Facebook–յան իր էջում։
Загружается новость ... "Лево"
«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար», – նշել է նա:
Ինչպես
հաղորդել էինք ավելի վաղ, հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը պաշտոնից ազատել ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին:–0–